Շիրակի մարզպետ նշանակվեց Հովսեփ Սիմոնյանը
Գործադիր մարմինն այսօր հաստատեց Հովսեփ Սիմոնյանին Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով նորանշանակ մարզպետին, ասաց, որ Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանում ունի երկարատև աշխատանքային փորձ: «Նա տեղյակ է մարզի ընդհանուր տնտեսական, սոցիալական գործընթացներին և մեր օժանդակությամբ կկարողանա ակտիվ գործել: Մենք կտեսնենք առաջընթաց այս մարզում»,- ասաց Դավիթ Լոքյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի նոր մարզպետին մաղթեց արդյունավետ աշխատանք: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը:
