Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղային կվիրահատեն
Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել:
17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածվել է գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով տուժած 14-ամյա պատանին հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն:
Իսկ վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:
