Շիրակի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր նոր հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից փոխանցում են, որ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը եւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
