Շմոլ գազի արտահոսքի հետևանքով երեք մարդ թունավորվել է, այդ թվում՝ 8-ամյա երեխա
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 1981 թ. ծնված Աննա Ա.-ն և 2006 թ. ծնված Անի Մ.-ն:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում՝ իրենց բնակարանում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
