Շմոլ գազից չորս մարդ թունավորվել է
Հունվարի 16-ին՝ ժամը 04:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մարտունի քաղաքի 4 բնակիչներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, նրանք թունավորվել են Պռոշյան փողոցի 4 շենքի թիվ 11 բնակարանի խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:
