Շփման գծում 2 պայմանագրային զինծառայող է զոհվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը նույնպես կորուստներ է ունեցել:
Շփման գծում զոհվել է արցախցի երկու պայմանագրային զինծառայող:
