Շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /«AK» ինքնաձիգերից, «ДШК» գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետերից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից /«ՀԱՆ-17»/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:
