Շփման գծում այսօր հարաբերական անդորր է. Վիգեն Սարգսյանը՝ «Եռաբլուրում» (ֆոտո)
Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այսօր՝ ապրիլի 2-ին, հարաբերական անդորր է:
Այսօր՝ ապրիլի 2-ին, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ շփման գծում զինծառայողները իրենց առջեւ դրված խնդիրը լավ են կատարում:

