ՇՏԱՊ. 1 ժամից ավել է հրդեհը մարել չի լինում՝ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԱԿՈՒՄ Է
Արդեն 1 ժամից ավելի է, խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Վահրավար գյուղի հանդամասում և անտառում:
Տեղի հրշեջները կյանքի գնով փորձում են արագ տարածվող կրակը հանգցնել, սակայն չեն կարողանում հրդեհաշիջման աշխատանքներ կատարել, քանի որ հակառակորդը միտումնավոր կրակոցներ է արձակում հրշեջների, քաղաքացիների ուղղությամբ:
Ի դեպ, վերջին օրերին շատացել են հակառակորդի կրակոցների պատճառով առաջացած հրդեհները, որոնց հետևանքով սահմաններն ակազերծվում են: Չի բացառվում, որ սրա նպատակը ոչ միայն խուճապ առաջացնելն է, այլ նաև սահմանները ականազերծելուց հետո ներխուժման ճանապարհ բացելը:
