ՇՏԱՊ. Երևանում ապրում են մարդիկ, որոնց 15 օր է` հոսանքից զրկել են, այդ թվում` ազատամարտիկի ընտանիքին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ ամառանոցային 2- րդ տարածքի թիվ 99, 100, 100/ ա, վագոն տնակների և 6 բ , 111/1 տների բնակիչները 15 օր է` զրկված են հոսանքից: Այս մասին դիմելով SHAMSHYAN.com -ին` բարձրաձայնեցին վերը նշված հասցեների բնակիչները: Պատճառը այն է, որ դեռևս 10 տարի բնակվելով նշված հացեում` նրանք սոցիալական խնդիրներից ելնելով` չեն կարողացել ձեռք բերել սեփականության վկայական, իսկ Էլեկտրացանցի ներկայացուցիչները հոսանքը միացնելու համար պահանջում են վկայականը: Մինչ այդ բնակիչներին հոսանքը տվել են հարևանները: Բնակիչները պատմեցին, որ 15 օր առաջ թաղի էլեկտրիկը՝ Աշոտը, եկել , հարևաններին ասել է` անջատեք հոսանքը թե չէ` դատի կտան: Նրանք էլ, որպեսզի պատմությունների մեջ չընկնեն` անջատել են հոսանքը: Թիվ 100 վագոն տնակում է բնակվում Բաղդասարյանների 5 հոգանոց ընտանիքը: Սեդա Բաղդասարյանի ամուսինը՝ Ռուբեն Բաղդասարյանը, ազատամարտիկ է եղել, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, իսկ 2004- ին հիվանդության պատճառով մահացել է:
Մանրամասն` shamshyan.com
