ՇՏԱՊ. կանխվել է մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջան-Իրան սահման սահմանն ապօրինաբար հատելու փորձը
Զինված միջադեպ է տեղի ունեցել, կանխվել է մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջան-Իրան սահման սահմանն ապօրինաբար հատելու փորձը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կայքը, Թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության հարավային տարածքային բաժնի և Պետական սահմանային ծառայության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատելու մի խումբ մարդկանց փորձը: Նրանք զինված դիմադրություն են ցույց տվել և հետ քաշվել:
Դեպքի վայրը զննելու ժամանակ հայտնաբերվել է 4 կիլոգրամ 425 գրամ ափիոն:
