ՇՏԱՊ. Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինկոմը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել:
Ինչպես Շամշադինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին:
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությանն մեծ թվով քննիչներ:
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվեց բռնել կասկածյալին, ինչպես նաև հաջողվեց հայտնաբերել հանցագործության գործիքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
