ՇՏԱՊ. Տղամարդը ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից
Այսօր` օգոտսոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կամոյի փողոցի տներից մեկի այգում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև հրշեջ-փրկարարների խումբը` 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 76-ամյա Ն.Դ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների` այգում ծիրանի ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
