«Շունը տիրոջը չի ճանաչում, ինձ էլ չեն լսում ».Փակ է Երևան-Գյումրի ճանապարհը
Եղնիկի գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ պահանջում են հանդիպում վարչապետի վերահսկողության կոմիտեի և ջրային ռեսուրսների վարչության պատասխանատուների հետ: Խմելու ջրի խնդիրը սովետական միության փլուզումից հետո է առաջացել, այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանը: «Ճանապարհը փակել են շունը տիրոջը չի ճանաչում, չեմ իմանում ինչ են անում, ոչ մեկի հետ խոսալ չի լինում, ինձ էլ չեն լսում»: Բողոքի ակցիան շարունակվում է, գյուղացիները սպասում են որևէ պատկան մարմնի, չեն հեռանալու մինչև այս հարցը չլուծվի Shabat.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը:«Երևի մարզպետարանն էլ տեղյակ չի պահել,որ սենց բան կա»:
