1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շուրջ 20 տարի է՝մի խումբ տաքսիստներ ապօրինաբար զավթել են Էջմիածին-Երևան երթուղին

Շուրջ 20 տարի է՝մի խումբ տաքսիստներ ապօրինաբար զավթել են Էջմիածին-Երևան երթուղին: Ամեն օր, առնվազն 30 տաքսի ուղևորներ է տեղափոխում Երևան և՝հակառակ ուղղությամբ: Յուրաքանչյուր տաքսի երթուղի է դուրս գալիս չորս, իսկ յոթ տեղանոցները՝ համապատասխան թվով ուղևորով՝ նվազագույնը 5 անգամ:
Մինչև հեղափոխություն կոչվածը, գծատերը Գրիգորյան ընտանիքն էր. ամեն տաքսիստ օրական 5000 դրամ էր վճարում Մանվել Գրիգորյանի կրտսեր որդուն՝Արմանին, որ գիծ դուրս գալու թույլտվություն ունենար: Մանվելի մահվանից հետո ակամա գծատեր դարձան իրենք՝տաքսիստները:


Սկիզբն ինչպես դրվել էր՝ապօրինի շահագործել երթուղին, այնպես էլ շարունակեցին: Պետական որևէ գրանցում չունեն, որ երթուղին շահագործելու համար հարկ վճարեն: Հարցին, թե՝ինչու հարկային դաշտ չեք մտնում, որ պետությանն էլ հարկ տաք, պատասխանում են՝պետությունը մեր համար ի՞նչ է արել, որ փող տանք իրեն: Իսկ ինչո՞ւ էիք Մանվելին տալիս հարցին արձագանքում են՝ վախենում էինք, տալիս էինք:


Մինչև ուղևորներ կհավաքեն, տաքսիների ,,քարավանը,, կայանում է Էջմիածնի հրապարակի անմիջական հարևանությամբ, իսկ Երևանում՝Սարյանի անկյուն կոչվող հատվածում: Եթե քաղաքի ներսում աշխատող անհատ տաքսիստները կոնկրետ հասցեում կայանելու համար համայնքապետարանին տեղական տուրք են վճարում, ապա Էջմիածին-Երևան երթուղին անօրինական շահագործողները այս պահն էլ են շրջանցել: Այսինքն, ամբողջապես աշխատում են ստվերում՝100 տոկոս շահույթով:
Խոսք չկա սպասարկման որակի մասին. Մեքենան վարում են շումախերական մանյովրներով, որ ,,մի ոտ,, շուտ տեղ հասնեն՝մի ,,ռես,, էլ ավել անեն: Գազ են խնայում օդորակիչների վրա. չեն միացնում, որ ավել գազ չծախսեն, թքած թե դասի կամ աշխատանքի գնացող ուղևորը բաց պատուհաններից տաք ասֆալտի հոտ, կեղտ ու փոշի է շնչում և, մինչև տեղ է հասնում, դառնում է քամուց քշված:


Սարսափելի փնթի և ,,հոտավետ,, են վարորդները: Ղեկին՝ ծխում են, երկար-բարակ խոսում հեռախոսով, եթե որևէ մեկն էլ փորձում է դիտողություն անել, ասում են՝ հաջորդ անգամ ավտոբուսով կգնաս: Այսինքն՝վարորդն իր վրա այնքան է վերցրել, ինքն է որոշում՝ուղևորն ինչով երթևեկի..


Այսքանով հանդերձ, իրենց աշխատանքը գնահատել գիտեն. ուղեվարձը 400 դրամից դարձրել են 500, պատճառաբանելով՝կյանքն է թանկացել: Օրինակները, որ քաղաքային տրնսպորտը չի թանկացել, գները չեն բարձրացրել նաև տաքսի ծառայությունները, իրենց չի հետաքրքրում: ,,Մեզ չի հերիքում, ընտանիք ենք պահում,,-ասում են:
Բայց ամենատխուրն այն է, որ ոլորտով հետաքրքրվող պետական որևէ կառույց չկա: Մարզպետարանները նախկինում տրանսպորտի վարչություն ունեին, իսկ քաղաքապետարանները՝ ներկայացուցիչ, ով զբաղվում էր այդ հարցով: Հիմա ոչ մեկը կա, ոչ՝մյուսը: ,,Հեղափոխական,, իշխանությունն այդ վարչությունը լուծարել, թողել է մեկ ներկայացուցիչ, նա էլ որևէ լիազորություն չունի: Լրիվ ,,Սուտլիկ որսկան,, վիճակ. կաթսաներից մեկը ծակ էր, մյուսը՝տակ չուներ..
Փորձեցինք դիմել ՏԿԵ նախարարություն, պարզվեց՝ոլորտը իրենց իրավասություններից էլ է դուրս: Սացվում է՝անտերության մատնված համակարգ է, այդ պատճառով՝ինչպես ուզում, այնպես վարվում են: Եվ ինչպես տաքսիստներից մեկն ասաց՝կուզեմ՝գինը 10 հազար կդնեմ, իմ մեքենան չի՞..
Այսպես՝սպառողի հոգեբանությամբ էլ ապրում ենք, դրա համար ոչ քաղաքացիական հասարակություն ունենք, ոչ՝պետություն:

 

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ 

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan