Շուրջ 60 գողություն. Ֆրանսիայում «օրենքով գող» վրացիների են ձերբակալել
Ֆրանսիական Էվրի քաղաքում «օրենքով գողերի» ցանցից հինգ վրացիներ կանգնել են դատարանի առջեւ: Նրանց կասկածում են Փարիզի շրջանում առնվազն 60 գողություն կատարելու մեջ: Ըստ «20 Minutes» կայքի, կասկածյալներին ձերբակալել են այս շաբաթ, ֆրանսիական Էսոն դեպարտամենտում հատուկ գործողության ընթացքում:
Ավելի քան 4 ամիս այս գործի ուղղությամբ շուրջ 10 քննիչ է աշխատում: Կասկածյալներից երեքին ձերբակալել են հանցագործության վայրում՝ երկու բնակարանում գողություն կատարելիս: Կալանքի տակ գտնվող 10 անձանցից 5-ին տեղափոխել են Էվրիի դատախազություն, որպեսզի հետաքննության առջեւ կանգնեցնեն՝ գողության եւ թաքնվելու համար մեղադրանք առաջադրելու նպատակով:
«Ոսկերչական իրեր, ֆոտոխցիկներ, պլանշետներ, համակարգիչներ. նրանց գողոնն անհնար է թվարկել»,- նշել է ոստիկանության աղբյուրը՝ հավելելով, որ դա «լավ կազմակերպված ցանց է», որը, հնարավոր է, ավելի շատ գողություններ է կատարել:
