Շուշան Հունանյանը մեկնաբանել է, որ...
Երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական մահվան դեպքն է գրանցվել; Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանըտեղեկացրեց, որ մահացածը 57-ամյա Աստղիկ Մանվելյանն է; «Շաքարային դիաբետով հիվանդ է, մեզ մոտ հիվանդանոց է եկել հունվարի 11-ին: Վիճակը ծանր էր երբ արդեն տեղափոխել են հիվանդանոց»: Նա տեղեկացրեց նաեւ,որ մոտ վեց H1N1 վարակով հիվանդ իրենք ունեն:Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ այս օրերին Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վարակով չորս հղի է մահացել, սակայն Fnews.am-ի հետ զրույցում Հունանյանը այդ լուրերը հերքեց:
