Շուշանիկ Բախշյանը շարունակելու է աշխատել. քանի դեռ չկա դատարանի որոշում. ԲԿ-ի բուժգծով տեղակալ
Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան մեջ կասկածվող Շուշանիկ Բախշյանը շարունակելու է աշխատել ԲԿ-ում, քանի դեռ չկա դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շենգավիթ» ԲԿ-ի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը՝ անդրադառնալով նախօրեինՇուշանիկ Բախշյանի ձերբակալությանը:
«Աշխատանքից հեռացնել չենք կարող կամ չենք էլ անելու այնքան ժամանակ, մինչեւ որ դատարանի որոշում չլինի: Այս պարագայում մենք որեւէ իրավասության չունենք՝ կարգավիճակ փոխելու»,- ասաց Դավիթ Մխիթարյանը:
Նշենք, որ Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն են ներկայացրել՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու, մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Փաստաբան Մարինե Թովմասյանի խոսքով՝ իրենք չեն սահմանափակվում միայն Շուշանիկ Բախշյանի ձերբակալմամբ, քանի որ դեռ կան բժիշկներ, որոնց պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի:
