1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շուշիի ազատագրման օրը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առիթ դառնալ

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը:

Նախապատրաստություններ

Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն:

Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(...) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում:

Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը:

մանրամասները՝armintes.com-ում: 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan