1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՇՈՒՇԻՆ ՉԵՆ ԳՐԱՎԵԼ, ԱՅՆ ՆՎԻՐՎԵԼ Է ԹՇՆԱՄՈՒՆ»

«Իրավունք TV»-ի տաղավարում Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, թե իրականում ինչպես հանձնվեց անառիկ համարվող բերդաքաղաքը:

 

«ԻՆՉ-ԻՆՉ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԵՂԱՆ, ՈՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՆՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ չհաջողվեց Շուշիի պատմության թանգարանից գեթ մեկ նմուշ փրկել:

– Դժբախտաբար, չկարողացանք ոչինչ հանել, որովհետեւ փաստացի ոչ միայն թանգարանը, այլ ընդհանրապես` Շուշի քաղաքը չէվակուացվեց: Եթե լիներ էվակուացում, թանգարանը կփրկվեր: Իհարկե, ոչ ոքի չի կարելի դրանում մեղադրել, որովհետեւ մինչեւ վերջին պահը որեւէ մեկը չէր հավատում, որ Շուշիի նման անառիկ բերդը կարող է հանձվել թշնամուն, ավելի ճիշտ` նվիրվել: Այո՛, Շուշին չեն գրավել, այն նվիրվել է թշնամուն եւ առանց մեծ ջանքերի` տիրել են քաղաքին: 100 տարի առաջ իրանական բանակը 48 օր պաշարել եւ չի կարողացել գրավել Շուշին, հայերը հերոսաբար դիմադրել են: Մարդկանց ուղեղում սա էր, որ մեր զորքը եւ բնակչությունը դիմադրելու է: Երբ Արցախի Հանրապետության նախագահը ելույթ ունեցավ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անմիջապես դիմացը կանգնած եւ ասաց, որ թշնամին 5 կմ է քաղաքից հեռու, բայց մենք պատրաստ ենք դիմակայության, սա ոգեւորիչ էր, եւ որեւէ մեկը չէր գուշակում, թե լինելու է այսպիսի ավարտ: Համենայնդեպս, առաջին մարտերի ժամանակ ադրբեջանական զորքերը բավականին կորուստներ են կրել հենց ներսում: Միայն հայկական գերեզմանոցի տարածքում 750-ից ավելի կորուստ են ունեցել: Իսկ ընդհանուր իրենց կորուստների քանակը միայն Շուշիի տակ անցնում էր 2 հազարը: Շուշիի վրա գրոհել են 15 հազարանոց զինվորական միավորումով, որի կազմում եղել են Պակիստանի, Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը եւ ադրբեջանական «Յաշմա» կոչվող հատուկ նշանակության զորախումբը: Նույնիսկ ուղղությունները կարող ենք ասել, թե ամեն մեկը որ կողմով է մտել: Օրինակ, երեւանյան ճանապարհով մտել է «Յաշման», որն ավելի մատչելի ուղղություն է համարվում:

– Ի վերջո, դիմակայություն եղե՞լ է, թե՞ ինչպես ասում են` «ման գալով» թշնամին եկել ու գրավել է քաղաքը:

– Շատ են հեքիաթներ հորինում: Իրականում առաջին մարտերը եղել են Շուշիի մատույցում, այսինքն` Քարինտակից մի քիչ այն կողմ: Այնտեղ լուրջ ջարդ է կրել թշնամին, եւ առաջին մարտերից հետո` բոլորս սպասում էինք երկրորդ գլխավոր մարտին: Շուշիում անընդհատ խոսակցություններ էին պտտվում, որ շուտով ադրբեջանցիներին գցելու են մի կաթսայի մեջ եւ լավ ջարդ տան, ու դրանով պատերազմը կավարտվի: Իհարկե, դրանք միայն խոսակցություններ չէին, որովհետեւ պատերազմից հետո մեր որոշ գեներալներ իրենց զրույցներում փաստում էին, որ իսկապես նման օպերացիա պատրաստվում էր:

– Նկատի ունեք այն ժամանակվա ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասած՝ «Գյոռբագյոռ» օպերացիա՞ն, որն այդպես էլ կյանքի չկոչվեց:

– Նա էր այդ անվանումը տվել, բայց այդ օպերացիայի մշակման մեջ մեծ դերակատարում ունի Սամվել Բաբայանը: Եթե գնային Սամվել Բաբայանի ասած ծրագրով, իսկապես, այդ կաթսան կլիներ, եւ ադրբեջանա-թուրքական զորքերը այդտեղ էլ կվերջանային: Սակայն, ինչ-ինչ երեւույթներ եղան, որը ռազմական դատարանի քննման կարիք ունի: Մենք դրա մասնագետները չենք, որպեսզի պարզենք, թե իրականում ինչ է կատարվել: Այսօր միակ փաստն այն է, որ Շուշին մերը չէ: 

 

ԻՆՉՈՒ ԼՌԵՑ ՇՈՒՇԻԻ ՀՐԵՏԱՆԻՆ

– Ո՞վ էր Շուշիի պաշտպանության հրամանատարը, ո՞վ էր ղեկավարում մարտական գործողությունները:

– Որպես պատմաբան` ինքս էլ եմ հետաքրքրվում, բայց առ այսօր դրա պատասխանը չունեմ: Մի քանի անուններ են շրջանառվում, բայց դեռեւս պարզ չէ, թե դրանցից ով է եղել Շուշին պաշտպանող զորքերի հրամանատարը, ով է եղել նահանջի մասին հրաման տվողը: Այս հարցում պետք է հենվել զինվորական դատարանի որոշումների, այլ ոչ թե ժողովրդի մեջ պտտվող զրույցների վրա: Իհարկե, այդ զրույցներում կան ճշմարտություններ, բայց կան նաեւ չափազանցություններ: Իսկ պատմաբանի խնդիրն է՝ ինչքան հնարավոր է խուսափել այդ չափազանցություններից, որ չասեն, թե ստեղծագործում է: Դրա համար պետք է սպասենք, որ դատական գործընթաց իրականացվի, որից հետո կպարզվի, թե ինչպե՞ս է եղել, եւ ո՞վ է մեղավոր:

– Բայց իրականում կա՞ր Շուշիում մնացած բնակչություն եւ բանակ, որը պատրաստ էր դիմակայության:

– Այնտեղ կար աշխարհազոր, եւ կար նաեւ բանակային միավորումներ: Անձամբ եմ ամեն մի դիրքով անցել ու տեսել եմ Շուշիի սարավանդի ողջ երկայնքով ձգված մեր զորքերին, տեսել եմ ականանետերը, որ դրված է եղել, հրետանին, որը պատերազմի առաջին օրից մինչեւ նահանջի օրը գործել է: Քանի-քանի ԱԹՍ-ներ եկել են խփելու այդ հրետանուն, բայց չեն կարողացել:

– Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ հանկարծ լռեց հրետանին:

– Չգիտեմ, դրա համար եմ ասում` այս գործը քննելու կարիք ունի: Կան ենթադրություններ, բայց զրույցից զրույց ամեն մեկը մի բան ավելացրած է պատմում: Փաստ է միայն այն, որ ինչ-որ հատվածում դիմադրություն եղել է, հետո հանկարծ ամեն ինչ չի եղել, ու մենք հայտնվել ենք Ստեփանակերտում:

մանրամասն՝Iravunk.com-ում

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan