1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Շվեդիայի անհաջող փորձը մինչև այսօր թմբկահարողների համար». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շվեդիայի անհաջող փորձը մինչև այսօր թմբկահարողների համար. Շվեդիան այս համաճարակի սկզբից միակ երկիրն էր աշխարհում, որ ոչ թե անտեսեց համաճարակը, այլ ընտրեց իբրև թե մասսայական իմունիտետի ձևավորման ուղին՝ ազատ թողնելով սեփական քաղաքացիներին համաճարակի դեմ պայքարում: Տրամաբանությունն այն էր, որ վարակվելն անխուսափելի է և որ վարակի մեծ տարածվածության արդյունքում տնտեսությունը չի տուժի և հասարակությունը կձևավորի «խմբային իմունիտետ»՝ («Herd Immunity») այդպիսով հեշտորեն հաղթահարելով համաճարակն ու դրա հետևանքները:

Կրկնեմ, որ Շվեդիան այդպիսի մոտեցմամբ միակ երկիրն էր: Միակն աշխարհում:

Այս օրերին՝ առերեսվելով գիտական մոդելավորումների հետ, որոնք Շվեդիայի նման մոտեցման շարունակման պարագայում կանխատեսում են ահռելի մարդկային զոհեր և շվեդական բարձրակարգ և մեծապես արդյունավետ առողջապահական համակարգի լիակատար կործանում՝ Շվեդիայի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին «հանրային իմունիտետ» այս մեթոդով ձևավորելու քաղաքականութունից: Հիմա այլևս Շվեդիան կտրուկ միջոցառումներ է ձեռնարկում և փորձում է հետևել աշխարհի մյուս երկրների օրինակին: Միաժամանակ, քանի որ շվեդական հասարակությունը խելացի է, չափազանց բարձր կրթական ցենզով և հանրային պատասխանատվության մեծ զգացումով՝ հիմնական շեշտադրումն արվում է հասարակության անդամների կողմից կառավարության հրահանգներին հետևելու վրա, հետևաբար դրակոնյան միջոցների կարիք Շվեդիայում առայժմ չկա:

Բոլոր նրանք, ովքեր պնդում են թե երկար այսպես մնալ չի կարելի, պետք է հասկանան, որ առողջապահական համակարգերի հնարավոր փլուզումներն ու մահերի ահռելի քանակությունը տնտեսությունները ոչ թե փլուզելու են, այլև անվերադարձ փոշիացնելու: Այս խնդիրը, սակայն այլ ենթաշերտ ունի: Այն կառավարությունները, որոնք լիբերտարիանական՝ վայրի կապիտալիստական գաղափարներ ունեն և ծառայում են բիզնեսի շահերին, չեն ցանկանում կամ չեն կարող միջամտել կապիտալիստական մոդելի առավել վայրագ տարբերակների դիմադրությանն ու պատասխանատվություն ստանձնել՝ ապահովելու քաղաքացիների համեմատական բարեկեցությունն այսպիսի իրավիճակներում:

Եվ այդ պայմաններում այդպիսի իշխանությունները չեն ցանկանում սեփական տնտեսությունները երկար փակ պահել և նախընտրում են կարճաժամկետ տնտեսական կյանքը՝ երկարաժամկետ փլուզման հեռանկարն անտեսելով: Միաժամանակ սեփական ժողովրդին կերակրում են լավատեսությամբ և սեփական անգործությունը բարդում համաճարակի ամենուր և ամենակարող լինելու վրա: Արդյունքում՝ սպառնալիքը կարող է վերածվել արհավիրքի, որի պատասխանատվությունը դրվելու է ոչ թե սեփական հանցավորության, այլ համաճարակի հզորության վրա: Այդպիսի կառավարություն է և Հայաստանի կառավարությունը:

Եվ քանի որ այս օրերին ականատես եղանք այն ողբերգական փաստին, որ մեր այսօրվա հասարակության մի շատ զգալի հատված խորապես տգետ, մարտնչող և անպատասխանատու է, մենք՝ որպես ամբողջական հասարակություն, դա դժվար թե դեռ երկար ժամանակ գիտակցենք: Հետևաբար, ունենալու ենք թե՛ մարդկային և թե՛ տնտեսական անվերականգնելի կորուստներ և փոխանակ դրանց պատասխանատուներին հայհոյելու՝ հայոյելու ու խաչելու ենք այդ վտանգների մասին ահազանգողներին:

Մարտնչող տգիտությունն ու հայհոյախոսությունը Հայաստանում մոնումենտալ հաղթանակ են տարել:

Եվ մենք արժանի ենք այդ հաղթանակին, որ իրականում մեր պարտությունն է»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan