Շղթայական վթար Երևանում. կա վիրավոր
Երևանի Օհանովի փողոցի թիվ 6/1 շենքի մոտ, նոյեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-3110»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
