Սիդնեյի լողափում ավազի տակ թաղված երեխայի դի է հայտնաբերվել
Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի արևելյան ափերից մեկում 6 և 7-ամյա տղաները, ավազի հետ խաղալիս, երեխայի դի են հայտնաբերել:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, երեխայի դին թաղված է եղել ավազի տակ՝ 30 սմ խորության վրա:
Թե որքան ժամանակ է երեխան այնտեղ գտնվել, հայտնի չէ:
Իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար: Ոստիկանությունը փնտրում է երեխայի մորը:
