Սիլիկյան թաղամասի միջադեպով ձերբակալվածները հայտնի գործարարն ու նրա որդինե՞րն են
Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվածները «Քարերի աշխարհի» սեփականատերն ու նրա որդիներն են: Այս առթիվ «Քարերի աշխարհ» ընկերությունից հնարավոր չեղավ մեկնաբանություն վերցնել:
Տեղեկատուներում առկա հեռախոսահամարների մի մասը գոյություն չունեին, հաջողվեց միայն մեկով զանգահարել եւ մեզ հայտնեցին, որ խառն են, չեն կարող որեւէ բան ասել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երեք անձ ձերբակալվել է։
Մանրամասն` news.am-ում:
