«Սիմ Օիլ» բենզալցակայանում հայտնաբերվել է օձ
Օգոստոսի 5-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Սիմ Օիլ» բենզալցակայանում հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Հրշեջ-փրկարարները բռնել են սահն տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
