ՍԻՄ-ը հրավիրում է իր բարձրագույն մարմնի նիստ
Վաղը նշանակված է Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության բարձրագույն մարմնի ներկայացուցիչների խորհրդի նիստ, որին մասնակցելու են կուսակցության նախագահության եւ մարզային, ինչպես նաեւ Երեւանի տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Սպասվում է, որ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը ընդունելու է բավականին խիստ հայտարարություն, պահանջելով ներկայիս իշխանությունների հեռացումը:
Մանրամասները, ինչպես նաեւ տեսագրությունն ամբողջությամբ կներկայացնենք վաղը:
Սեփական լրատվություն
