Սիրելի՛ Անգելինա, մենք քեզ բոլորս շատ սիրում ենք
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փորձել վիրավորել 12 ամյա Անգելիային իր հայրիկով հիանալու, նրա աշխատանքով հպարտանալու և այդ ամենը գովաբանելու համար, մեղմ ասաց, անբարոյականություն է: Այդ բարբաջանքն իր էջերում տպագրելով՝ «Հրապարակ» օրաթերթը դադարում է լրատվական գործիք լինելուց՝ վերածվելով զուգարանի թղթի: Ցավում եմ, որ մեկ ճղճիմ հոդվածով շատ մարդկանց, միգուցե և ազնիվ աշխատանքը, լցվեց ջուրը: Քաղաքականությունն ունի կանոներ, որոնք այսօր Հրապարակն ուղղակի տրորեց՝ մտնելով մարդկանց անձնական կյանք՝ փորձելով վիրավորել մի հայ ըտանիքի: Վլադիմիր Գասպարյանը բարեփոխումներ կատարելիս ներդնում է իր ամբողջ էներգիան, իր բոլոր ռեսուրսները, իր հավատը փոխելու համար մեր հասարակության ամենակարևոր օղակներից մեկը՝ ոստիկանությունը: Նա ոստիկանին դարձնում է իրոք, պահապան հրեշտակ, իսկ նրա փոքրիկ աղջիկն ու մյուս աստղերն իրենց փոքրիկ լուման են ավելացնում այս ազգանվեր գործին: Վստահ եմ՝ մեր բոլոր երգիչ- երգչուհիներն էլ սիրով կկատարեին Վլադիմիր Գասպարյանի Ոստիկանության մասին ցանկացած երգ:
Սիրելի՛ Անգելինա, մենք քեզ բոլորս շատ սիրում ենք , քանզի դու ազնիվ, բարոյական, հավատացյալ և Աստվածասեր Մարդու զավակ ես և ուշադրություն մի դարձրու քո հոր տեսակի դեմ պայքարող սրիկաների բարբաջանքներին:
Հ.Գ.Ալիկ Սերգեևիչի դոլյա վառավսկայային փոխարինելու է եկել Վլադիմիր Գասպարյանի պահապան հրեշտակները և սա արդեն լուրջ բարեփոխում է:
