Սիրիացի երեխաների մասին պատմող բրիտանացու ֆիլմը Emmy մրցանակ է ստացել
Բրիտանացի լրագրող Մարսել Մետելսիֆենի ֆիլմը, որը պատմում է պատերազմից ավերված Սիրիայի երեխաների մասին, նրան International Emmy Award 2014 մրցանակ է բերել «Նորություններ ու վավերագրական կինո» անվանակարգում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ Նյու Յորքի հայտնի Լինքոլն կենտրոնում:
Ֆիլմի հեղինակը մի քանի շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, որտեղ երեխաներն օգնում են տուժածներին: Ինչպես ասվում է ITN ընկերության «Լուրեր-4» հեռուստաալիքի ֆիլմում, սիրիայի Հալեպ քաղաքի երեխաների համար արյունը դարձել է «ինչպես ջուր»:
EmmyInternational-ը շնորհում է Նյու Յորքի հեռուստատեսային արվեստի ու գիտության միջազգային ակադեմիան (International academy of TelevisionArts & Sciences): Այն հեռուստատեսային ամենահեղինակավոր մրցանակներից է: