Սիրիական բանակն ազատագրել է Դեյր Զորի այն շրջանը, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին
Սիրիական բանակը դաժան մարտերից հետո ազատագրել է Դեյր Զորի այն շրջանը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցին։ Այդ մասին հայտնում է almasdarnews.com կայքը՝ նշելով, որ ազատագրմանը մասնակցել է սիրիական բանակի 137-րդ հրետանային բրիգադը։ Հաղորդվում է, որ Դեյր Զորի այն հատվածը, որը կարողացել են ազատագրել սիրիական զինված ուժերը, ռազմավարական նշանակություն ունի։
