Սիրիան ողջունում է ռուսական ռազմաբազայի կառուցման միտքը
Դամասկոսը կողջունի ռուսական ռազմաբազայի կառուցումը Լաթակիայում, եթե Մոսկվան գնա այդ քայլին: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին Интерфакс-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած նախաձեռնություն Ռուսաստանի Դաշնությունից: Եթե Ռուսաստանը համաձայն է, Սիրիան միայն կողջունի այդ քայլը, քանի որ դա ուղղված կլինի ահաբեկչության դեմ մեր երկրում», - ասել է դեսպանը:
