Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 70 հազար մարդ լքել է իր բնակավայրը
Ավելի քան 70 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը՝ Սիրիայի հյուսիսում սկսված մարտական գործողությունների պատճառով, հայտարարել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը: «Ներկա պահին Հասակե և Ռաքա նահանգներից 70 հազարից ավելի մարդ լքել է իր բնակավայրը»,- ասել է Ֆերհուզելը:
Ըստ նրա, ներկայում կազմակերպության 32 աշխատակից շարունակում է աշխատել Ղամիշլի գյուղի թռիչքուղու դաշտային հատվածում, և նրանց համար հատուկ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել: