«Սիրիայում իսկական սպանդ է սկսվել». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի օր է չեմ անդրադառնում քրդերին և թուրքերին, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է: Սիրիայում իսկական սպանդ է սկսվել քրդերի նկատմամբ, Իրաքի ծայր հյուսիսում, այսինքն Իրաքյան Քրդստանի Թուրքիայի հետ սահմանում թուրքերն սկսել են առևանգել 15 տարեկան տղաներին, և որպես փրկագին պահանջում են գյուղացիներից թողնել իրենց հողատարածքներն անմշակ և դաշտերում այլևս չերևան... Այսպիսի խառը բաներ են կատարվում մեզանից քիչ հեռու...
Հ.Գ. Ես մեր ցավով ու դարդով եմ և հետո կանդրադառնամ քրդերին և թուրքերին»:
