Սիրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. սրտաբան
Life.panorama.am-ը գրում է.
«Գարնանը սիրտանոթային հիվանդություններն առավել սրվում են ռիսկային խմբերի՝ 40 տարեկանից բարձր տղամարդկանց և 45-ից բարձր կանանց մոտ: Հիմնական գանգատները կապված են ճնշման ժամանակ շնչահեղձության, գլխացավերի, կրծքավանդակի ցավերի հետ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց սրտաբան Միքայել Ադամյանը:
Նրա խոսքով՝ սիրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են և դա դիտվում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է սրտի իշեմիկ հիվանդությանը՝ լինում են նաև ծնոտի, ուսահոդերի ցավեր. «Տվյալ գանգատները հիմնականում ի հայտ են գալիս ֆիզիկական լարման ժամանակ, խորացած փուլերում՝ նաև հանգստի ժամանակ»:
Իսկ սրտային անբավարարության ժամանակ, սրտաբանի խոսքով, թեթև ֆիզիկական լարումից առաջացող շնչահեղձությունն է, որը հետագայում նաև անքնության պատճառ է դառնում: Բժիշկը խորհուրդ տվեց, տարեկան գոնե մեկ անգամ հետազոտություն անցնել՝ հիվանդությունները վաղ շրջանում բացահայտելու և կանխարգելելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
