Սիրուհու տան մոտ գնդակահարել են քրեական հեղինակությանը.VIDEO
Life News-ը հայտնում է,որ Ռուսաստանի Չելյաբինսկի կենտրոնում անհայտ անձը պատուհաններից մեկից կրակել ու սպանել է 40-ամյա տղամարդու,որի սպանությունը պատվիրված է եղել, սպանողն էլ՝ վարձու մարդասպան: Սպանվածը քրեական հեղինակություն է, եւ հենց դրանով է պայմանավորված նրա սպանությունը:
Տղամարդուն սպանել են, երբ նա դուրս է եկել սիրուհու տան շքամուտքից: Սիրուհին պատշգամբից տեսել է, թե ինչպես են սպանում տղամարդուն:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
