Սիրուշո.Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ պաշտոնական նամակից հետո.photo
Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահամանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև: Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով Այս մեծամաշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է: Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար: Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ: