1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սիրված դերասանը ռուսական կինոարդյունաբերության մեջ հանդես կգա գլխավոր դերով (Foto)

Շուտով, հայտնի եւ սիրված դերասան  Սոս Ջանիբեկյանին կարող ենք տեսնել ռուսական կինոարդյունաբերությունում՝  նոր,  գլխավոր դերով: Դե իսկ թատերասեր հանդիսատեսն էլ, հնարավորություն կունենա դերասանի խաղը տեսնել թատրոնի բեմում: Forums.am-ն  այս մասին տեղեկացավ   հենց  սիրված  դերասանից՝ խոսելով նրա ներկա ու հետագա ծրագրերի ու նոր նախագծերի մասին, որի ընթացքում իհարկե  մեզ հաջողվեց  մի փոքր էլ թեմայից շեղվել, եւ զրուցել Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքի, նրա նախասիրությունների, եւ  երջանկության բանաձեւի  գաղտնիքների շուրջ: -Նախ, խոսենք նոր նախագծերի ու առաջիկա անելիքների մասին: -Դե,  հեռուստատեսության հետ կապված ծրագրեր առայժմ չունեմ: Ամբողջ ուժս ու եռանդս դրել եմ մի ներկայացման մեջ, որի պրեմիերան պետք է լինի նոյեմբերին: Դեռ պարզ չէ՝ սկզբում այստեղ կխաղանք, թե դրսում, հետո նոր այստեղ, բայց  ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ ներկայացումների հյուրախաղերից  մեծ ակնկալիքներ ունենք:  Տեղեկացնեմ, որ նկարահանվելու եմ Արշավիր Փանոսյանի ֆիլմում, որը ռուսական կինոարդյունաբերության մեջ, որպես այդպիսին իմ հինգերորդ ֆիլմն է լինելու, որտեղ ես նկարահանվում եմ:  Այստեղ արդեն հանդես եմ գալու գլխավոր դերով, ինչի համար շնորհակալ եմ ֆիլմի ռեժիսորին, ու պրոդյուսեր Միշա Պողոսովին: Ի վերջո հայ դերասանին վստահել են գլխավոր դեր, եւ  այդ վստահությունը հուսով եմ, որ կարդարացնեմ ու  պատվով դուրս կգամ այդ ամենի միջից: Սրանք՝ սպասվող ծրագրերն են: Կուզենայի նշել  նաեւ այն մասին, որ արդեն ավարտվել են Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» Ղարաբաղի մասին ֆիլմի նկարահանումները, որը հավանաբար շուկա դուրս կգա եկող տարի՝ գարնանը: -Իսկ ի՞նչ կերպարով, կամ դերով եք հանդես գալու այդ ֆիլմում:   Կերպարիս անունը՝ Ծուխը թակած Ավո է:  Մյուս  ֆիլմը՝ դեբյուտային,  փոքրաբյուջետ «Կորսված ժառանգությունն» է, որտեղ մարմնավորել եմ Մանթաշովի որդու կերպարը:  Ֆիլմը թվացյալ ու իրական, մարդկային արժեքների մասին է: Նկարահանվել եմ  նաև «Շարմի» արտադրած «Ход конём» ֆիլմում, ուր  հանդես եմ գալիս որպես բուքմեյքերային գրասենյակի աշխատող: Մի խոսքով տեսանելի ապագայում ռուսական ֆիլմն է, և ներկայացումն՝ իր հյուրախաղերով: -Խոսեցինք եւ՛ կինոյի, եւ՛ թատրոնի մասին. տվյալ դեպքում Ձեզ կինո՞ն, թե՞  թատրոնն է հոգեհարազատ:   -Չեմ կարող դրանք իրարից տարանջատել, որովհետև  ինձ հոգեհատազատ է իմ գործը,  եւ  ես երկու դեպքում էլ աշխատանքի մեջ եմ: Իհարկե դերասանի կայացման տեղը, դերասանի տունը՝ միանշանակ թատրոնն է, որով ես հիմա զբաղվում եմ ու ամբողջությամբ տրվել եմ թատրոնին: Բայց  ինչ խոսք, կինոն, ես նույնպես  շատ եմ սիրում: Երկուսն էլ շատ եմ սիրում, որովհետև սիրում եմ իմ գործն ու երկու տեղում էլ աշխատում եմ լիարժեք նվիրվածությամբ: -Իսկ ըստ Ձեզ  ի՞նչ  է փնտրում  հանդիսատեսը թատրոնի բեմում: Արդյո՞ք այսօրվա թատրոնի խաղացանկը բավարարում է  հանդիսատեսի պահանջները: -Ես, որպես թատրոնի դերասան, առանձնապես մեծ փորձ չունեմ. ես խաղացել եմ մի ուսանողական ներկայացման մեջ՝ ինստիտուտի տարիներին, երբ  հաճախում էի դերասանական կուրսերի: Ակուտագավայի գործերից խաղացել եմ  «Թավուտում»  ներկայացման մեջ,  սփյուռքում խաղացել եմ Սողոմոն Թեհլերյան, իսկ ընդհանուր առմամբ, կարող եմ ասել,որ  թատրոնն այսօր շատ դժվար վիճակում է գտնվում:  Պատճառը, ոչ թե այն է, որ ժողովուրդը չի գնում թատրոն, այլ այն, որ լավ ներկայացումներն են  քիչ: -Իսկ ի՞նչն է խանագարում թատրոնին՝ հանդիսատեսին առավել ընդգրկուն խաղացանկով ներկայանալու համար: -Ես կասեմ հետեւյալը. հանդիսատեսը գնում է թատրոն՝ լավ բան տեսնելու:  Եթե այդ լավը  նա գտավ, ապա,  միշտ կգնա դրա հետևից, իսկ եթե ոչ… Ժողովուրդը շատ լավ տարանջատում է  լավը վատից: Եթե բոլորին թվում է, որ պահանջարկն է թելադրում առաջարկ, ես կարող եմ վստահորեն պնդել, որ առաջարկն էլ է թելադրում պահանջարկ: -Եթե դեմ չեք, խոսենք նաեւ ձեր անձնական կյանքի, նախասիրությունների  ու  նրա մասին, թե ինչպիսին է Սոս Ջանիբեկյանը կադրից դուրս… -Միանգամից պատասխանեմ, որ ազատ ժամանակ ֆիլմ եմ դիտում, ֆուտբոլ եմ նայում, սիրում եմ Հայաստանի հավաքականը, եւ  «Napoli»  ֆուտբոլային ակումբը: -Իսկ վերջին անգամ, ի՞նչ գիրք եք կարդացել -Ասեմ Ձեզ, որ ես համատեղ մի քանի գիրք եմ կարդում: Հիմա մեծ դադար է՝ զբաղվածությանս պատճառով: Պարզապես չեմ հասցնում կարդալ: Վերջին կարդացած  գիրքս՝ Կառլոս Կաստանեդայի գրքերից է:

1234986_429025940540696_1622859298_n

Կանայք, որոնց  սիրահարվել  եմ,  իրարից  շատ  տարբեր  են եղել

-Ո՞րն է Ձեզ համար երջանկության բանաձևը: -Երջանկությունն իմ համար առողջություն է` և ֆիզիկապես, և հոգեպես և  գաղափարապես: Սիրած մասնագիտությամբ գումար վաստակելը, որը քեզ համար ապահովում է քո ուզած կյանքը և… սերը: Սա է  իմ երջանկության  բանաձևը:  Իսկ սրանից բացի, ամենակարեւորը  նա է, որ մարդ կարողան կյանքում  իրեն ճիշտ դրսեւորել: -Սիրո մասին շատ հակիճ խոսեցիք: Կասե՞ք ընկերուհի ունեք, թե ոչ: -Չունեմ: -Ժամանակն ու զբաղվածությու՞նը թույլ չեն տալիս: -Գուցե:  Կարծում եմ հնարավոր է ինչ-որ բանում ժամանակը դեր խաղա, նպաստի, որ չկարողանամ շատ ժամանակ հատկացնել շփումներին  ու  սիրավեպերին, որովհետև մշտական աշխատանքի մեջ եմ: Բայց եթե դա իրոք սեր է՝ գալիս է ճիշտ այն ժամանակ, երբ որ պետք է գա: -Իսկ Ձեր պատկերացումներով  ինպիսին պետք է լինի Ձեր ապագա կինը:   -Չեմ  էլ կարող պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի նա: Որովհետև կինը, ոչ մեքենա է,  ոչ էլ հագուստ, որ ես ասեմ ինչպիսին պետք է լինի: Որովհետև  կանայք, որոնց  համակրել, սիրահարվել, ու  հրապուրվել եմ իրարից շատ տարբեր են եղել, ու երբեք մտքովս չէր անցնի, որ այն կնոջից հետո կարող էի  մի ուրիշով գայթակղվել: Ես չունեմ այն կարծրատիպերը, որոնցով կարող եմ  դասակարգել  իմ սիրած կնոջ տեսակը:

Զրույցը՝  Զառա ՂԱԶԱՐՅԱՆԻ  

487688_146539505483490_482765370_nsosj3 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan