Սկանդալ ԱԺ-ում. Գ. Սահակյանը ձայնից զրկում է թանկացումներից խոսողներին (տեսանյութ)
A1plus.am-ը գրում է. ԱԺ այսօրվա քառօրյայի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից. «ՀԾԿՀ-ն ստացել է հայտ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու: Սոցիալական նման ծանր պայմաններում նման քայլի գնալը անհարիր է: Քիչ առաջ տեղի է ունեցել չորս ընդդիմադիր խմբակցության աշխատանքային հանդիպումը: ԲՀԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ օր առաջ հրավիրել խորհրդարանական լսումներ՝ հրավիրելով Էներգետիկայի նախարարին ու հայտ ներկայացողներին, որոնք ըստ իրենց, վնասներով են աշխատել, սակայն մազոխիստաբար շարունակում ենք չհրաժարվել նրանց ծառայությունից: Հորդորում ենք՝ այս հարցը դարձնել ԱԺ նախաձեռնություն ու բոլոր շահագրգիռ կողմերով քննարկումներ անել, թե ինչ հաշվարկների հիման վրա են պնդում, որ սակագնի թանկացումը պետք է»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հենց ՀԾԿՀ-ն պատրաստ լինի, նյութերը կպատրաստեն ու լսումները կկայանան, որին ներկա կլինեն այն անձնավորությունները, որոնք հարցի համար պատասխանատու են:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ-ն պետք է պոստֆակտում արձագանքեր սակագնին. «Մենք հիմա պետք է նախապես քննարկումներ իրականացնեինք, թե ինչու են ՀՀ էներգետիկ ցանցերը 300 մլն-ի պարտք կուտակել: Բաշխիչ ցանցերի ղեկավարության պարզաբանումներից պարզ է դառնում, որ իրենց լեքսուսների ու աստղաբաշխական թվերով ձեռք բերված հողատարածքների համար սպառողները պետք է վճարեն»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
