Սկանդալ. Ծիծեռնակաբերդի պատկերը՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Դարդանելի միջոցառումների ժամանակացույցում
Թուրքիայի արտգործնախարարությունը Դարդանելի գործողությունների 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույց է պատրաստել, որում ընդգրկվել է նաև Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մի լուսանկար։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Թուրքական մամուլում հրապարակվել է Ծիծեռնակաբերդի մի լուսանկար, որն ընդգրկվել է ԱԳՆ-ի կողմից պատրաստված Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցում։
Սույն միջադեպը լուրջ իրարանցում է ստեղծել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներսում։ Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է կանգնած դրա հետևում։
