Սկեսրայրը ծեծել է հարսին
Աջափնյակի 32-ամյա բնակչուհին ահազանգել է ոստիկանությանը, որ սկեսրայրը ծեծում է իրեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` հարս ու սկեսրայր վիճաբանել են տանը, որի ժամանակ էլ 54-ամյա սկեսրայրը ծեծել է հարսին: Նախ ձեռքերով սեղմել է պարանոցը, ապա բռունցքներով հարվածել դեմքին:
