1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սկզբում զենքի պահեստը պայթեցրեցին. Երբ եւ ինչպես ընկավ Ջաբրաիլը.Iravunk.com

Արցախյան երկրորդ պատերազմի հերոսների շարքին է դասվում Շիրակի մարզում ծնված, օրերս զորացրված 20-ամյա ՆԱՐԵԿ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՏՈՆՈՅԱՆԸ: Մեր զրուցակիցը ծառայել է Ջաբրայիլում` Մեխակավանում: 

Նարեկը հիշում է, թե ինչպես բացվեց չարաբաստիկ սեպտեմբերի 27-ի լուսաբացը:

- Առավոտ վաղ վերկաց տվեցին: Այդ ընթացքում արդեն օդում ԱԹՍ-ների ձայն էր լսվում: Քսան րոպե շարունակ այդ ձայները չէին կտրվում: Մի պահ ձայնը խլացավ, ապա նոր, հուժկու հարված, որի թիրախը մեր զենքի պահեստն էր. պահեստը պայթեց, իսկ ասկոլկեքը մինչեւ բատալիոն հասան: Կողքիս զինվորը ծանր վիրավորում ստացավ:
Դրան հաջորդեց տագնապը, եւ գունդը ճանապարհվեց դեպի պոստեր: Օրեր շարունակ մնացել ենք պոստերում` խրամատների մեջ: Անընդհատ սնարյադներ էին գցում:
- Ի՞նչ տեսար այդ օրերի ընթացքում:
- Մենք գրոհող զորք չենք տեսել, մեզ վրա անընդհատ սնարյադներ էին ընկնում ու անընդհատ անօդաչու թռչող սարքերով տեխնիկաներ էին ոչնչացնում: Զորք այդ օրերի ընթացքում չեմ տեսել, թշնամու զորքը տեսել եմ, երբ արդեն վիրավորվել եմ այլ տեղանքում:
- Կա՞ր հրամանատարություն, թե՞ Դուք մենակ էիք մնացել:
- Մեզ հետ էր վաշտի հրամանատարը, դասակի հրամանատարը. նրանք մեզ հետ են եղել մինչեւ վերջ` զորամասը լքելուց սկսած:
- Ինչո՞ւ լքեցիք զորամասը:
- Մեր աջ թեւից` Արաքսի ափից արդեն հակառակորդը ներխուժել էր, բոլոր պոստերը գրավել էին, մնացել էր միայն ձախ թեւը` առաջին ու չորրորդ բատալիոնի դիրքերը, որոնց թիկունքում մենք էինք: Մեզ ասացին, որ պետք է անհապաղ լքենք զորամասը: Ութ օր խրամատներում անցկացնելուց հետո ստացանք նահանջի հրաման: Այդ ժամանակ իջել ենք Հադրութ քաղաք, երկու օր մնացել ենք դպրոցում: Հետո մեր վաշտին տեղափոխեցին "9-րդ կիլոմետր" կոչվող տարածք, որտեղ էլ վիրավորվել եմ:
- Նարեկ, ե՞րբ վերջնականապես ընկավ Ջաբրայիլի զորամասը:
- Հոկտեմբերի 4-ին մեզ ասացին, որ զորամասն այլեւս գրավված է: 
- Այսինքն, նպատակային նահանջի՞ գնացիք, կարո՞ղ էիք պայքարել:
- Չէ, էլ չէինք կարող դիմակայել իրենց զորքին, որովհետեւ թշնամու զորքը հասել էր զորամասի տարածք: Հետագայում նրանք տեղակայվեցին մեր զորամասում:
- Դու վիրավորվեցիր քո նշած .9-րդ կիլոմետր, կոչվող տարածքո՞ւմ:
- Այո: Հենց այդտեղ էլ դեմ առ դեմ առճակատվեցինք հակառակորդի զորքի հետ: Ինձ հետ վիրավորվել են եւս մի քանի զինվոր: Ես վիրավորվել եմ սնարյադների ասկոլկաներից: Մեզ հետ միասին վիրավորվել է նաեւ դասակի հրամանատարը: Վիրավորվելուց հետո սկսեցինք նահանջել, որովհետեւ հա՛մ վիրավոր ունեինք, հա՛մ էլ՜ զոհեր: Զորքն էլ զգալի չափով երկու-երեք ամսվա, այսպես ասած, մալադոյներից էր բաղկացած եւ, տեսնելով վիրավոր ու զոհված տղաներին, խուճապի էր մատնվել: Գործնականում արդեն անհնար էր դիրքերը պահել:
- Նարեկ, ասացիր, որ դեմ-դիմաց առճակատվել եք հակառակորդի բանակի հետ: Ովքե՞ր էին կռվում մեր 18-20 տարեկան զինվորների դեմ: Հաշվի առնելով, որ բազում են փաստերը, որ Հայոց բանակի դեմ պատերազմում էին մեծ թվով ահաբեկիչներ:
- Այո, նրանց բանակում պատերազմողները զգալիորեն տարբերվում էին մեր 18-20 տարեկաններից:
- Օրինա՞կ:
- Թշնամու բանակում կռվողները ե՛ւ ֆիզիկապես էին ուժեղ, ե՛ւ անհամեմատ տարիքով էին: Նրանց զենքերն էլ էին գերժամանակակից, եւ որ ամենակարեւորն է, նրանք թմրանյութի ազդեցության տակ էին:
- Ինչի՞ց ես ենթադրել, որ նրանք թմրանյութի ազդեցության տակ էին:
- Դա շատ ակնհայտ էր. երբ իրենց վրա կրակում էինք, իրենք ցավ չէին զգում: Ընկնում էին, հետո վայրկյանական կանգնում: Իրենց խոցելի միակ տեղը գլուխն էր, պետք է գլխին խփեինք, որ տեղում մնային: Առհասարակ, նրանք տարբերվում էին սպառազինությամբ, նրանք ունեին գիշերային տեսանելիության սարքեր, իսկ մենք գիշերը նրանց տարբերակում էինք լուսնի ստվերով:

- Ձեզ զենք-զինամթերք ժամանակին մատակարարվո՞ւմ էր:
- Այո, մեզ մոտ ե՛ւ զենք է եղել, ե՛ւ բրոնեժիլետ, ե՛ւ կասկա. ամեն ինչով ապահովված ենք եղել միշտ: Գումարած դրան, մեզ հետ ունեցել ենք սնունդ, քնապարկեր, որպեսզի գիշերները կարողանանք տաք քնել:
- Նարեկ, ասում են, որ եթե պատերազմը չկանգնեցնեին, կընկներ նաեւ Ստեփանակերտը: Իրականում, ըստ քեզ, ո՞ր օրն էր հայտնի պատերազմի ելքը, որ մենք այլեւս չենք կարող եղած  ռեսուրսներով շարունակել պայքարը:
- Ըստ իս, պատերազմի ելքը հայտնի էր պատերազմի 10-15-րդ օրը, երբ չկար այլեւս Ջաբրայիլի զորամասը: Ամբողջ հարավային թեւը իրենց ենթակայության տակ էր: Գրավված էր նաեւ Հադրութը, եւ շարժվում էին դեպի Շուշի: Պայմանագիրը շատ ուշացավ, որովհետեւ, եթե շուտ ստորագրվեր, նախ այդքան մարդկային կորուստ չէինք ունենա, երկրորդն էլ, գոնե Շուշին մերը կլիներ: Այո, եթե մի քիչ էլ ուշանար այդ համաձայնագրի ստորագրումը, կընկներ նաեւ Ստեփանակերտը, որովհետեւ քաղաքը պաշտպանող զորք չկար: Հիմնական զորքը տեղակայված էր շփման գծում: Իսկ եթե Ստեփանակերտն էլ գրավեին, փակվելու էր մեր զորքի միակ ելքի ճանապարհը դեպի Քաշաթաղ: Ու արդյունքում 19-20 հազարանոց զորքը ընկնելու էր շրջափակման մեջ:
- Ո՞ր օրն էր, որ Ստեփանակերտն այլեւս պաշտպանված չէր:
- Վերջին օրերին Ստեփանակերտում էլ զորք չկար: Այսինքն կար, բայց ոչ այդքան` ընդամենը 1000-2000 հոգի:
- Ըստ քեզ` Շուշին ընկա՞վ, թե՞ հանձնվեց:
- Ըստ իս` ընկավ: Կարող է որոշ մարդիկ օգնել են Շուշին գրավելուն:

Iravunk.com

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Նարեկ Տոնոյանը` աջից

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan