Սմբատ Հակոբյանի ծեծը միանգամից քաղաքականացնելը ճիշտ չէ...
«Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու պատճառները կարող են բազմաթիվ լինել, եւ դնել միանգամից քաղաքականացնել ճիշտ չէ: Այս ծեծերին պետք է շատ զգուշավոր վերաբերվել, միանշանակ չգնահատել, անհրաժեշտ է գնալ` տեղերում հարց ու փորձ անել, տեսնել` ո՞վ է, ի՞նչ է, նոր կարողանալ եզրակացություն անել: Քաղաքականությունը վերաբերում զանգվածային խմբային շահերին, բայց ազատամարտիկի ծեծը եզակի դեպք է, եւ միանգամից դրան տալ քաղաքական ենթատեքստ, բնականաբար ոչ ճիշտ, ոչ պրոֆեսիոնալ»-,Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ազատամարտիկ Սմբատ Սմբատ Հակոբյանի ծեծի միջադեպին ասաց Ահարոն Ադիբեկյանը:
