Սոցապ նախարարը պնդում է` պետական պաշտոնյաների երեխաները եւս ծառայում են բանակում. տեսանյութ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պնդմամբ` այս ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են տարվել` ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու ուղղությամբ: «Այս ընթացքում օժանդակություն ցուցաբերվել են թե՛ պետական մարմինների, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիների, թե՛ տարբեր կազմակերպությունների եւ սովորական քաղաքացիների կողմից, սակայն խնդիրն ունի համակարգային լուծման կարիք»,- լրագրողներին ասաց նախարարը:
Լրագրողի հարցին` ինչպե՞ս է ստացվել, որ զոհված զինծառայողների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են, նախարարն ասաց. «Ես չեմ կարծում, որ իրավիճակն այդպիսին է, մեր բոլոր-բոլոր ընտանիքների զավակներն էլ իրենց պարտքը կատարում են իրենց հայրենիքի հանդեպ»:
Նախարարը, չնայած չկարողացավ անուններ նշել, բայց վստահեցրեց` գիտի բազմաթիվ պետական պաշտոնյաների որդիների, որոնք ծառայում են հայոց բանակում:
