Սոչիի հայ համայնքը`ակտիվ է բոլոր ժամանակներում
Սոչիի հայ համայնքը քաղաքի ամենամեծ էթնիկական փոքրամասնությունն է, որը առանցքային դերակատարություն ունի ծովափնյա հանգստավայրի սոցիալ-քաղաքական կյանքում:
Պաշտոնական տվյալների համաձայն ՝ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 150 հազար հայ է ապրում:
Հայերի միության ներկայացուցիչները, Fnews.am–ի հետ զրույցում անդրադառնալով համայնքի դերի, հայերի կյանքի և քաղաքի զարգացման խնդիրների մասին, նկատեց որ քաղաքում հայերը մշտապես ակտիվ են եղել բոլոր տարիբերին, կարողացել են իրենց լավագույնս դրսեւորել ամենատարբեր ոլորտներում, եւ ամենակարեւորը իրենց մեծ ավանդն են ունեցել քաղաքի զարգացման ու առաջխաղացման գործում:
Խոսելով ամենակարեւորներից մեկի՝ապագա սերնդի հայցեի դաստաիարակության գործին, հայկական համայնքից տեղեկացանք, որ Սոչիում կա մի քանի կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու: Վերջերս մի քանի դասախոս են ժամանել նաեւ Հայաստանից։ Նրանք այստեղ անցկացրել են որակավորման բարձրացման Առհասարակ, երեխաները 5-6 տարեկանից ուսումնասիրում են մշակույթ, պարարվեստ, եւ լեզու: Կա ավելի քան 20 խումբ, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ դասախոսներ Հայաստանից և Ղարաբաղից, ինչպես նաև տեղի մասնգետներ: Նրանց մի մասն ուսումնասիրում է համշենահայերի ենթամշակույթի առանձնահատկությունները:
Այլ մանրամասների մասին՝կխոսենք հաջորդ հրապարակման շրջանակներում:
