Սոչիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում
Սոչիից Մոսկվա մեկնող ուղղատար «Բոինգը» հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղևորուհու վատ առողջական վիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով տարածաշրջանում առկա աղբյուրը:
«Ինքնաթիռը, որը պետք է վայրէջք կատարեր Դոմոդեդովո օդանավակայանում` հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում չորեքշաբթի` ժամը 21:09-ին, այն բանից հետո, երբ 20-ամյա ուղևորուհին իրեն վատ է զգացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց ալերգիկ շոկի պատճառով»:
