Սոֆի Լորենի կյանքի կանոնները
Որքան տարիքով մեծ է դառնում կինը, այնքան ավելի շատ է նրան հարկավոր ֆիզիկական և բարոյական դիսցիպլինա: Կանոնակարգված, զուսպ, համառ լինելու հատկություններն են, որ առանձնացնում են գեղեցկուհուն շարքային կնոջից:
Եթե կինն ուժեղ և յուրահատուկ բնավորություն ունի, անգամ համեստ արտաքին ունենալու դեպքում, ժամանակի ընթացքում նա դառնում է ավելի գեղեցիկ և հմայիչ, քանի որ անհատական ոճն ու նրբագեղությունն էլ ավելի են ընդգծվում` ազդելով նաև արտաքինի վրա: Երիտասարդության աղբյուրը ձեր գիտակցությունն է, իսկ կանացի գեղեցկության լավագույն ձևաչափը հանգստությունն է և ներդաշնակությունը:
Իր գեղեցկության մեջ խորապես վստահ կինը կարող է դրանում համոզել նաև շրջապատին:
Դժվար է հիասքանչ տեսք ունենալ, եթե ծուլանում ես:
Երբ ընկերներն ինձ հիշեցնում են, որ ես արդեն 60-անց եմ, ինքս չեմ կարողանում դրան հավատալ: Ինձ թվում է, թե դեռ 12 տարեկան եմ: Ես երևի այն մանկական տարիքում եմ մնացել և աշխարհին նայում եմ լայն բացված աչքերով: Ինձ համար դեռ շատ հետաքրքիր է ապրելը:
Ես շնորհակալ եմ իմ ամեն ապրած օրվա համար, նոր բաներ բացահայտելու հնարավորության համար… Եթե ձեզ հաջողվել է պահպանել մանկական հոգի, ապա ձեր կյանքում ամեն ինչ դեռ առջևում է:
