1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՍՈՐՈՍԻ ԼԱՐԻՍԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՐԵՑ

Անցած շաբաթ պատվերով աշխատող նիկոլական լրատվամիջոցները ստացան Սորոսին սրբագրելու հերթական պատվերը: Ռեժիմը սպասարկող , այսպես կոչված, լրատվամիջոցները պետք է ապացուցեին, որ Սորոսը «պուպուշ եւ անմեղ» երեւույթ է, որ Նիկոլի հեղափոխությանը չի ֆինանսավորել, որ ներկայումս Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունի, իսկ բոլոր նրանք, ովքեր Սորոսի վարած քաղաքականությունը համարում են վտանգավոր, ժամանակին ստացել են այդ հիմնադրամից ինչ-ինչ գումարներ:

Իհարկե, գտնվեցին լրատվամիջոցներ, ովքեր փորձեցին խուսափել այդ կեղտոտ եւ սեփական վարկանիշը զրոյացնող հանձնարարականից: Կային նաեւ նրանք, ովքեր ընդհակառակը` կաշվից դուրս էին գալիս` սեփական տերերի մոտ իրենց գոյությունը արդարացնելու մղումով: Ինչպես, օրինակ` Հ1-ի Պետրոսը: Ցավալի է, որ իշխանությունների կամակատարների եւ կեղտոտ հանձնարարականների ցուցակում հայտնվեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվամիջոցը: Ցավալի է, միաժամանակ` զարմանալի: Չէ՞ որ, եթե պետրոսանմանների համար այլեւս կորցնելու բան չկա, եւ իրենց հեղինակությունը այլեւս երբեք չի վերականգնվի, ապա Թագուհի Թովմասյանի համար մտնել կոմպրոմատների պատերազմների մեջ, կարծես թե, խիստ անցանկալի է, չէ՞ որ իր վերաբերյալ այլ լրատվամիջոցներ նույնպես կարող են ինչ-ինչ հրապարակումներով հանդես գալ: Եվ եթե, ասենք, իշխանությունը զավթած խունտայի ամբողջ քարոզչամեքենան փորում, փորփրում է իրենց ընդդիմադիրների կյանքի վերջին 20-30 տարիները, եւ ամբողջ գտածը լինում է մի 300 դոլարանոց ինքաթիռի տոմս` ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար, ապա եթե փորփրեն ներկայիս պատգամավորիկների եւ պատգամավորուհիների կյանքի դրվագները, ապա դուրս կգան շատ ավելի աղմկահարույց եւ հետաքրքրաշարժ դրվագներ: Մանավանդ, որ այսօրվա իշխանավոր-իշխանավորուհիների մեծ մասը աշխատել է նախկինների ձեռքի տակ: Սակայն «վերեւների» հանձնարարությունը կատարված է չափից դուրս վատ: Այսպես` Պետրոսը, Սորոսի ֆոնդի Լարիսային Հ1 հրավիրելով, շատ ավելի բարդացրեց ոչ միայն իր եւ իր փոխնախարար կնգա գործերը, այլ ընդհանրապես, կարելի է ասել, տապալեց հանձնարարությունը եւ բացահայտ վտանգի տակ դրեց ամբողջ խունտան: Լարիսան, չգիտես ինչից ելնելով, որոշեց բացել բոլոր փակագծերը: Գուցե դա հայերենի (որը, կարծես, իր համար մայրենի չէ) վատ իմացությունից էր, գուցե մտքի ճկունության բացակայությունից, իսկ գուցե նա այդ կերպ փորձեց պատժել Նիկոլի խունտային` վերջինիս կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի` «Սորոսը ո՞ւմ շունն է» անպատիժ մնացած արտահայտության համար: Համենայնդեպս, ինչքան էլ Պետրոսը, սեփական պինդ կաշվից դուրս գալով, ջանում էր «ճիշտ» ու անհրաժեշտ պատասխաններ կորզել Սորոսի Լարիսայից, վերջինս համառորեն ասում էր հակառակը` կատարելով սենսացիոն բացահայտումներ, որոնք բավականին տխուր հետեւանքներ կունենան ներկայիս խունտայի համար:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ: Այսպես` Լարիսան հայտարարեց, որ իր կազմակերպությունը եւ վերջինիս հետ համագործակցող անձերն ու կազմակերպությունները մասնակցել են եւ աջակցել են Նիկոլի հեղափոխությանը. «Ընգծված սատարում էինք Նիկոլին եւ «Իմ քայլին»,- հայտարարում է Լարիսա Մինասյանը: Նա նաեւ բացատրում է հեղափոխություն կոչեցյալին սորոսների սատարման պատճառները: Բանն այն է, որ, ըստ իրեն, հեղափոխությունը առաջ էր քաշում հենց այն արժեքները, որոնք հոգեհարազատ են սորոսականների համար` «Եվ այդ արժեքները հաղթեցին հեղափոխության շնորհիվ ու արդյունքում»: Այսինքն` հենց սորոսական արժեքներն էին, որ առաջ էր տանում Նիկոլ Փաշինյանը ու իր գերազանացապես սորոսականներով կազմված թիմը: Հենց դա էլ պետք էր ապացուցել, որ Նիկոլը ոչ թե «բառադի ու անկապ» «թավշյա» հեղափոխություն էր անում` թոշակներ եւ նպաստներ բարձրացնելու ազնիվ ձգտումով, այլ առաջ էր տանում սորոսական արժեհամակարգը: Այդ արժեհամակարգի արդյունքում է, որ հարձակումներ եղան Հայ Առաքելական եկեղեցու, հայեցի կրթության, հայոց մշակույթի եւ այլ ազգային արժեքների վրա: Այդ արժեքների արդյունքում է, որ տարբեր տեսակի աղանդավորներ եւ համասեռամոլներ իրենց զգացին Հայաստանում, ինչպես ձուկը ջրում: Այդ արժեքների արդյունքում է, որ դպրոցական ծրագրերում 6 տարեկան երեխաներին բացատրելու են սեռական հարաբերությունների մանրամասները: Այդ արժեքների արդյունքում է, որ Նիկոլը Ալիեւի մեջ տեսավ կիրթ մարդու, իսկ Նիկոլի կինը կոչ էր անում փամփուշտներից ուլունքներ ձուլել: Այդ արժեքների արդյունքում էր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հակառուսականության կոնկրետ դրսեւորումները: Չէ՞ որ Սորոսը կոչ էր անում օգնել թուրքերին եւ նրանց միջոցով պատժել ռուսներին: «Մենք հետամուտ ենք եղել այդ փոփոխություններին»,- հայտարարեց Լարիսա Մինասյանը:

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ այն էր, թե նախկին իշխանությունների օրոք սորոսականների կյանքը Հայաստանում այնքան էլ քաղցր չէր` «նախկինների համար մենք միշտ եղել ենք չարիք եւ մնացել ենք չարիք... Ըստ իրենց` մենք եղել ենք փոքր, աննշան չարիք, չարիք, որ չի կարող ունենալ ազդեցություն»: Այսպիսով, Լարիսան բացահայտում է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածներում, ի տարբերություն այսօրվա, սորոսականները էական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա չունեին: Ավելին` նրանք համարվում էին չարիք, ինչպես այսօր նրանք չարիք են համարվում աշխարհի հզորագույն պետությունների եւ առաջադեմ ու ազնիվ բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների կողմից: Հիշո՞ւմ եք, ինչպես էր Նիկոլը հարձակվել «Իրավունքի» լրագրողի վրա` թե «ինչո՞ւ նախորդ իշխանությունները չէին ճնշում սորոսականներին»: Պարզվեց` լավ էլ ճնշում էին, պարոն Նիկոլ: Մեկ էլ Նիկոլին ի գիտություն Լարիսայից` սորոսներին Հայաստանում գրանցել է Լեոն Տեր-Պետրոսյանը:

ԵՐՐՈՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, որ կատարեց Լարիսան Պետրոսի ներկայությամբ, այն էր, որ հեղաշրջումից հետո սորոսականները ակտիվորեն զբաղվում են քաղաքականությամբ եւ ազդում մի շարք կարեւորագույն ոլորտների զարգացման, իսկ իրականում հետընթացի վրա: Նախ Լարիսան հայտարարեց, որ նրանք մի շարք հանրային խորհուրդների մասն են կազմում, ապա փաստեց, որ առողջապահության, արդարադատության, կրթության եւ մարդու իրավունքների ոլորտներում զբաղվում են քաղաքականությամբ: Այդ զբաղվելու արդյունքում առողջապահական ցուցանիշներով Հայաստանը աշխարհում վատագույն տասնյակի մեջ է հայտնվել, կրթությունը ամբողջությամբ քայքայվել է, եւ այսօր հանրությունը պահանջում է նախարարի հրաժարականը, արդարադատության համակարգը, որը գլխավորում է «անչափահաս» նախարարը, իր ոչ պրոֆեսիոնալիզմով, հակասահմանադրությամբ ու հակաօրինականությամբ զարմանք է առաջացնում անգամ եվրոապական բազմաթիվ կառույցներում, որոնք ժամանակին աջակցել էին Նիկոլին: Մարդու իրավունքների մասին Հայաստանում խոսելն ավելորդ է` կես տարի արտակարգ դրության մեջ տառապող, տուգանվող, հիվանդացող, անօգնական եւ անգործ մնացած հանրությունը դատապարտվեց եւս 4 ամիս անհասկանալի ու հակասահմանադրական կարատինի մեջ ապրելու ճակատագրին: Ահա սորոսականների քաղաքական գործունեության արդյունքները: Ավելին, Լարիսան Պետրոսի մոտ հանդես եկավ որպես թունդ քաղաքական գործիչ` կատարելով շատ պատասխանատու քաղաքական հայտարարություններ այն մասին, թե նախկին իշխանությունները զավթել էին իշխանությունը, կեղծել էին ընտրությունները, թաղվել էին համակարգային կոռուպցիայի մեջ, եւ թե հանրությունը նրանց մերժել է, եւ նրանք այլեւս ոչ մի շանս չունեն: Այստեղ էլ նա, կարծես թե, չափն անցավ ոչ միայն այն պատճառով, որ իրենց ` սորոսական հեղափոխությունից հետո 2,5 տարվա ընթացքում իրենց այդպես էլ չհաջողվեց ապացուցել վերոհիշյալ հայտարարություններից որեւէ մեկը, այլեւ նրանով, որ նա իրենից անկախ խոսեց այն լեզվով, որին կրկնօրինակում է Նիկոլը: Այսինքն` առնվազն նրանք երկուսն էլ օգտվում են նույն հուշարարի ներկայացրած խորհրդատվությունից, եւ երկուսն էլ վախենում են ինչպես սատանան խունկից, որ մի օր ազգային պահպանողական ուժերը Հայաստանում կվերականգնեն սահմանադարական կարգը, եւ սորոսականները կրկին կհամարվեն չարիք:

Լարիսայի ՉՈՐՐՈԴ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ այն է, որ նրանք չեն ճանաչում Արցախը, որեւէ ձեւով Արցախում կոպեկ անգամ չեն ծախսել` ճիշտ այնպես, ինչպես աշխարհի բոլոր սորոսականները եւ թուրքերը, որոնց այդքան շատ է սիրում Սորոս պապիկը: «Մենք աշխատում ենք միայն ՀՀ տարածքում եւ Արցախում ԵՐԲԵՔ ոչ մի ծրագիր չեն արել»,- հպարտանում է, թե զեկուցում Լարիսան: Հարց է ծագում. ինչո՞ւ: Եթե սորոսականները համարում են, որ նրանք բարի գործ են անում, ասենք` առողջապահության համակարգում, ապա ինչո՞ւ Հայաստանում իրենց ծախսած 57 մլն դոլարից չէր կարելի մի 2 մլն ծախսել Արցախում: Հավանաբար, Սորոս պապիկը չէր ցանկանում նեղացնել իր սիրելի թուրքերին եւ աշխարհի գլոբալիստներին: Թեեւ, մյուս կողմից Արցախի բախտը բերել է, որ սորոսականները այդտեղ անմիջապես եւ ուղիղ քթները մտցնել չեն կարող:

Եվ վերջապես, Լարիսայի ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ այն էր, որ նրանք ներկայիս ընդդիմադիր գործիչներին երբեք փող չեն տվել եւ չեն ֆինանսավորել: Ու ինչքան էլ Պետրոսը փորձում էր իրեն պատվերի տեսքով իջեցրած ընդդիմադիրների անուններ հնչեցնել եւ Լարիսայից կորզել, թե վերջինս այդ ընդդիմադիրներին ֆինանսավորել է, Լարիսան պնդում էր. «Մենք այդ մարդկանց փող չենք տվել եւ նրանց չենք ֆինանսավորել», հերթական անգամ փչացնելով Պետրոսին, ձեռքի հետ էլ բոլոր նրանց, ովքեր սեփական կաշին փրկելու համար մղվեցին իշխանական կեղտոտ պատվերները կատարելու գործի մեջ:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

IRAVUNK TV 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan