Սոս Սարգսյանի սթափեցնող խրատի կարիքը մենք միշտ ունենալու ենք. Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ։
Ուղերձում ասված է. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար: Կիսում եմ վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»: