Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վայոց Ձորի մարզիՎարդենյաց լեռնանցքում, Սարավան, Քյարքի գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում նկատվում է մառախուղ:
Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
