Սողոմոն Քոչարյանին հուղարկավորեցին Եռաբլուրում (լուսանկարներ)
Եռաբլուր պանթեոնում քիչ առաջ տեղի ունեցավ Սողոմոն Քոչարյանի հուղարկավորությունը: Պանթեոնում էին Սողոմոն Քոչարյանի հարազատները, զինակից ընկերները, փաստաբաններ Գրիշա Բալասանյանն ու Զարուհի Մեջլումյանը…
Հիշեցնենք, որ 20 տարի անազատության մեջ անցկացրած Սողոմոն Քոչարյանը դատապարտվել էր մահապատժի 1995 թ-ին` մեղադրվելով ԻԻՀ քաղաքացի Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեջ:
Այս տարվա հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ Սողոմոն Քոչարյանն ազատվել էր պատժի հետագա կրումից` ծանր հիվանդությունների հիմքով: Ազատության մեջ անցկացրեց ընդամենը 15 oր:
Մանրամասները քիչ անց տեսանյութում:


