Սպանելով մանկության ընկերոջը՝ համբուրել է նրա այտը՝ ասելով. «Հաջող, ապե՛ր, գնա՛»
Փաստիֆոն գրում է.Հինգ անչափահաս երեխաների հայր, 37-ամյա վանաձորցի Արամ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընկերոջը սպանելու համար, և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ, պատժի հետ մեկտեղ նշանակվել է նյարդահոգեբույժի մոտ ամբուլատոր հսկողություն՝ կալանավայրի պայմաններում:
Ամբաստանյալ Արամ Սարգսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 670.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի՝ թաղման ծախսերի փոխհատուցում:
2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրում «Պեժո 407» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր Վանաձորի բնակիչ Մհեր Գրիգորյանի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի և ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերով:
Ըստ գործի տվյալների՝ սպանությունն ուներ վաղեմի մանկության ընկերոջից վրեժխնդիր լինելու նպատակ. տուժողն ամբաստանյալի կնոջը անպարկեշտ առաջարկ էր արել: Ամբաստանյալն իր կնոջից տեղեկացել էր, որ շուրջ հինգ տարի առաջ իր մանկության ընկեր Մհեր Գրիգորյանն իր՝ ամբաստանյալի կնոջը սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը Մհեր Գրիգորյանին պատկանող ավտոմեքենայի վարորդի նստատեղում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի առաջին կիլոմետրում, ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ շրջանին, ապա՝ ինն անգամ ձախ ոտքին ու սպանել նրան, որից հետո ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, կողաշրջվել, իսկ Արամ Սարգսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արամ Սարգսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հրաժարվելով դատարանում ցուցմունք տալուց:
Ամբաստանյալը միաժամանակ հայտնել է, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից որպես մեղադրյալ՝ պաշտպանի ներկայությամբ լրացուցիչ ցուցմունքը և խնդրել, որպեսզի դատարանը հիմք ընդունի միայն այդ ցուցմունքը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
